00:00:00

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման մասին փաստաթուղթը հաջորդ շաբաթ կմտնի ԱԺ

14:18, 20 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին փաստաթուղթը հաջորդ շաբաթ կմտնի Ազգային Ժողով, այդ մասին տեղեկանում են «Ազատության» հետ հարցազրույցում շԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցից․ 

 

«Ազատություն». - Անցած մայիսին ասել էիք, որ առայժմ համաձայնություն չկա նաև Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցում, և այդ հայտարարությունից հետո էլ այս հարցի վերաբերյալ հստակություն չի հնչել։ Հիմա կա՞ այդ հղումը։

 

Ալեն Սիմոնյան. - Ես չեմ խոսի պայմանագրի մեջ հստակ կետերի վերաբերյալ, որովհետև չեմ ուզում որևէ ձևով բացասական կերպով առիթ տալ այս պայմանագրի հետ կապված թեկուզ ամենափոքր խոսակցությունների ադրբեջանական կողմից։ Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ կգա Ազգային ժողով, փաստացի հենց Ալմա-Աթայի չափանիշներով և տրամաբանության մեջ փաստաթուղթ է, և այնտեղ, մեծ հաշվով, դա ամրագրված է։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր