00:00:00

Չի կարելի Քննչական կոմիտեի ղեկավարին անարգել, միևնույն ժամանակ չի կարելի պատգամավորների հանդեպ անհարգալից լինել․ Ալեն Սիմոնյանը՝ Քյարամյան-Աղազարյան բախման մասին

17:31, 19 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

«Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին՝ ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ և ծանր, հատուկ սպեցիֆիկա ունեցող ոլորտի հետ աշխատող կառույց է, և միևնույն ժամանակ չի կարելի պատգամավորների հանդեպ անհարգալից լինել, ես դա միանշանակ անընդունելի եմ համարում»,- անդրադառնալով օրերս ԱԺ-ում ՔԿ նախագահ Արգիտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպին՝ «Ազատության»-ը տված հարցազրույցում սաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց՝  միջադեպի հետ կապված հարցը քննարկում են ու կշարունակեն քննարկել ՔՊ-ում։

«Կարգապահական վարույթ ունենք նաև ՔՊ կուսակցության ներսում՝ պատգամավորների նկատմամբ՝ կապված այդ միջադեպի հետ, որը կքննարկենք վարչության գալիք նիստերի ընթացքում»,- ասաց Սիմոնյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե խոսքը ո՛ր պատգմավորի կամ պատգամավորների մասին է։ Նրա խոսքով՝ գուցե պարզվի, որ Աղազարյանից բացի, այլ պատգամավորներ էլ են «ինչ-որ բան արել»։

«Քննություն կա։ Քննություն կա նաև ՔԿ ղեկավարի մասով, բայց արդեն իրենց լիազորությունների սահմանում։ Ծառայողական քննություն է»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց նաև, թե տեղյակ չէ, չի լսել խոսակցություններ, որ ՔՊ-ն ՔԿ նախագահ Քյարամյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք նախաձեռնի այնպես, ինչպես դա արվեց արդարադատության նախարարի պարագայում։

«Չգիտեմ, այդպիսի բան չի քննարկվել»,- ասաց նա՝ հավելելով, որ նշված երկու իրադարձություններն իրար հետ համեմատելը «տեղին չէ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր