00:00:00

Կազանում ՝ ԲՐԻԿՍ-ի շրջանակներում, Պուտինը և Փաշինյանը շփվելու հնարավորություն կունենան․ ՌԴ դեսպան

12:07, 19 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Պուտինը և Փաշինյանը շփվելու հնարավորություն կունենան, Ռիա Նովոստի-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

 

Նա ընդգծել է, որ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։

Իսկ թե շփումն ինչ ձևաչափով և օրակարգով կլինի, դեսպանի խոսքով, կախված է միջազգային ֆորումի ծրագրից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր