Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է հանրային կարծիքի իր ուսումնասիրությունը: Իրականացված հարցման համաձայն՝ եթե Հայաստանում հաջորդ կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ապա 20 տոկոսը կընտրեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»–ին, 2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին:
Տվյալները հավաքագրվել են 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ը իրականացված հեռախոսային հարցազրույցների միջոցով: Հարցումն իրականացվել է մոտ 1,503 մարդու շրջանում, որոնք եղել են և Հայաստանի քաղաքացիներ, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնք այժմ բնակվում են Հայաստանում:
Ըստ հարցման արդյունքների՝ 16 տոկոսը քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 4 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին, 4 տոկոսը՝ Արամ Զավենի Սարգսյանին, 2 տոկոսը՝ Ալեն Սիմոնյանին, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին: Հարցվածների 61 տոկոսը նշել է, որ ոչ ոքի չի վստահում: