00:00:00

ՔՊ-ն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել

21:27, 17 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին փոխնախարար, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Ավետ Պողոսյանին։

Այդ մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից։

«Համաձայն ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 2-3-րդ մասերի, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում»,- նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր