00:00:00

Մենք անպայման կվերադառնանք տուն ու կկառուցենք մեր անկախ ու ուժեղ Արցախը, այդ վերածնունդը հեռու չէ. Միքայել Հաջիյան

12:18, 24 սեպտեմբեր 2024 Տեսանյութեր

Այսօր խորհդանշական իրադարձություն է տեղի ունենում Եռաբլուր պանթեոնում, որտեղ պետք է իրականացվեն արցախյան ազատամարտում նահատակված մեր քաջազուն զավակների հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքը: Այս մասին Եռաբլուրում հայտարարեց արցախցի լրագրող, գրող, 2 զոհվածի հայր Միքայել Հաջիյանը:

«Ես դիմում եմ մեր բոլոր այն տղաներին, որոնք մնացել են Արցախում՝ մայր հողում և որոնց հոգիները սավառնում են Արցախի երկնքում՝ սպասումով լի վստահությամբ, որ մենք բոլորս անպայման պետք է վերադառնանք, անպայման պետք է տեր կանգնենք մեր հայրենի հողին, նրանց գերեզմաններին, Արցախյան բոլոր քաղաքակրթական արժեքներին, քրիստոնեական, մշակութային և այլն:

Ես հավատացնում եմ տղաներին, տղե՛րք ջան, ձեր ցավը տանեմ, մենք ձեզ հետ ենք, մենք անպայման վերադառնալու ենք: Ես հավատացնում եմ ձեզ՝ դա երազանք չէ, դա նպատակ է, նպատակ, որ պարտադիր իրականացման է ենթակա, մենք անպայման կգանք»,- հայտարարեց նա:

Ապա, դիմելով Եռաբլուրում հավաքվածներին, ասաց, որ անկախ յուրաքանչյուրիս կուսակցական կամ այլ պատկանելիությունից, համախմբված պետք է լինենք:

«Եկեք սոցիալական ցանցերը չլցնենք պառկատող նյութերով, եկեք հասկանանք իրար, եկեք իմանանք, որ մենք միասնաբար կարող ենք միայն իրագործել մեր գլխավոր նապատակն Արցախի ազատագրումը, և Արցախ՝ մեր արժանապատիվ վերադարձը: Մենք անպայման կվերադառնանք տուն ու կկառուցենք մեր անկախ ու ուժեղ Արցախը, այդ վերածնունդը հեռու չէ»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր