Մեզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ է ընտրվել ժողովրդի կողմից, բայց իր ծրագրում չկար Արցախի հանձնումը, հակառակը` Ստեփանակերտում հայտարարել էր, թե Արցախը Հայաստան է և վերջ: Նիկոլ Փաշինյանը չասեց, որ սահմանները պետք է բացի, որ Հայաստանի կարևոր մասերը պետք է փոխանցի Ադրբեջանին, ինչպես` Տավուշի գյուղերը: Այո, Փաշինյանն ընտրվեց երկու անգամ, բայց ոչ երբեք իր այսօրվա տարած քաղաքականության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը` Սրբազան պայքարի հավաքից առաջ:
«Մենք հույս ունենք, որ կհաջողվի, որովհետև Հայաստանի համար մեծ շանս է սա»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։