00:00:00

Ամեն մեկը մտածում է, որ ինքն է վարչապետը․ ում էր ակնկարկում Գառնիկ Դանիելյանը

15:23, 22 սեպտեմբեր 2024 Տեսանյութեր

Սա այն հանգրվանն է, որտեղ մեր համակիրները, պայքարի ընկերները հետագա հարցերի պատասխանները պետք է ստանան` մինչև հիմա եղածն ամփոփելու և հետագա անելիքները քննարկելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան շարժման» առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը:

«Սա մեկնարկ է` մի նոր փուլի, որը, կարծում եմ, ավարտին կհասցնի մեր այն գործը, որը մենք միասին սկսել ենք` ամիսներ առաջ: Ճիշտ է` մենք ակնկալում էինք, որ արագ իշխանություններին հնարավոր է հեռացնել, բայց, սավոք, այս ժամանակահատվածում չստացվեց իշխանություններին հեռացնել, բայց ոչ մարտահրավերներն է պակասել, ոչ էլ` իշխանություններն են… տեսնում ենք, որ օր օրի երկրի խնդիրները շատանում են: Պետք է ավարտին հասցնենք ակս գործը»,- նշեց Դանիելյանը` հույս հայտնելով, որ կհաջողվի հեռացնել այս իշխանություններին, եղել է կազմակերպչական խնդիրներ, ամռան ամբողջ աշխատանքներ են տարվել, հուսով է` կկարողանան խութերը վերացնել:
Գառնիկ Դանիելյանը նաև անդրադարձավ ընդդիմադիր դաշտի պառակտվածությանը, համախմբվածություն չկա, նշեց` ամբիացիաներն են խանգարում շատերին, որ մի կողմ դնեն ամբիցիաները:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր