00:00:00

Մանրամասներ՝ սրբազանի ու ընդդիմադիրների հանդիպումից․ ինչ են որոշել անել

15:28, 16 սեպտեմբեր 2024 Տեսանյութեր

Պայմանավորվել ենք, որ ապագայում մենք նույնպես մեր աջակցությունը ցուցաբերելու ենք «Սրբազան պայքարին», առաջիկայում՝ ամսի 22-ին մեծ միջոցառում է տեղի ունենալու, որի ընթացքում մեր աջակցությունը և մասնակցությունը կունենանք Սրբազան շարժմանը։ Այս մասին խորհրդարանում ՍԲագրատ Սրբազանի հետ հանդիպումից հետո ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ քննարկվել են Սրբազան պայքարին վերաբերող հարցեր, գործիքակազմեր, որոնք վերաբերում են ԱԺ-ի գործունեությանը, ընդդիմադիր խմբակցություններին։

Դիտարկմանը, թե պայքարին չի՞ հաջողվում մարդաքանակ ապահովել՝ նա պատասխանեց, որ Սրբազանի գլխավորությամբ ձևավորված խորհուրդը օրակարգ կձևավորվի և այն ուղերձները, որ անհրաժեշտ է փոխանցել մեր ժողովրդին՝ կփոխպանցվեն։ «Ակնհայտ է, որ շարժման խորհուրդը և ղեկավարությունը պետք է հասկանա, որ յուրաքանչյուր պայքար ենթադրում է համառ և համբերատար գործողություններ։ Նաև գտնում եմ, որ շատ ձգձգումներ էլ պետք չէ, որ լինեն։ Պետք է լինեն գործողություններ, որ պայքարը կհասցնեն իրենց նպատակին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր