00:00:00

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. այն պատմական գործընկեր է. Ֆրանսիայի ԱԳ նախարար

11:24, 15 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

«Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. նա պատմական գործընկեր է, բարեկամ երկիր, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության նրա ձգտմանն անսասան է»,-  X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ նշելով, որ Ֆրանսիան աջակցում է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայաստանի կայունությունն ապահովելու համար։ 

Հիշեցնենք՝ Ստեֆան Սեժուրնեն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևան կժամանի: Երկուշաբթի ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր