00:00:00

2 օր առաջ պաշտոնին վերականգնված, Բագրատ Սրբազանին աջակցող Իգոր Սարգսյանն ազատվել է

12:22, 14 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Իգոր Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սեպտեմբերի 11-ին էր վերականգնվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Իգոր Սարգսյանը Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման ակտիվ մասնակիցներից է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր