ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը չի կարդացել խաղաղության պայմանագրի նախագիծը: Այս մասին ԱԺ–ում Irakanum.am–ի հարցին ի պատասխան ասաց ինքը՝ պատգամավորը։
Մեր հարցին, թե կարդացե՞լ է այն, պատգամավորը կարճ պատասխանեց. «Չէ»:
Ճշտող հարցին՝ ժամանակ չկա՞ր, թե՞ ցանկություն, նա արձագանքեց. «Ցանկություն կար, ժամանակ չկար»: