00:00:00

Արարատ Միրզոյանը և Միգել Անխել Մորատինոսը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ

13:14, 11 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին:

 

Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին և առաջիկա միջոցառումերին:

 

Երկուստեք ընդգծվել է միջմշակութային երկխոսության, մշակութային արժեքների պաշտպանության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդության ներգրավածության, դերի ավելացման ու այդ ուղղթյուններով Քաղաքակրթությունների դաշինքի շրջանակներում համագործակցության հարցեր:

 

Արարատ Միրզոյանը և Միգել Անխել Մորատինոսը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում կարևորվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին անվերապահ հավատարմության կարևորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր