Սեպտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը ներկա է գտնվել Հայաստանի ԱԳՆ կողմից կազմակերպած «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողությանը եւ ինագուրացիոն նստաշրջանին:
Միջոցառմանը մասնակցելու համար նաեւ ժամանել են Ռուսաստանի առաջատար բուհերի եւ գիտական համայնքի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԳՆ-ի, իրենք հրավեր ուղարկել են ռուսական կողմին, սակայն այդպես էլ արձագանք չեն ստացել։