00:00:00

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը

11:58, 11 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ շարունակել զարգացնել համագործակցությունը ոլորտային ուղղություններով: Երկուստեք ընդգծվել է հատկապես տնտեսության ու առևտրի բնագավառում համագործակցության ծավալների ընդլայնման նպատակով լրացուցիչ համատեղ ջանքերի կարևորությունը։

Նախարարներն անդրադարձել են նաև երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների բացման պայմանավորվածության կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը։ ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսության մասին որոշումը փաստացի կայացվեց ԵՄ խորհրդում Հունգարիայի ընթացիկ նախագահության ժամանակ՝ հույս հայտնելով, որ նախագահության հաջորդ ամիսների ընթացքում ևս հաջողությամբ կընթանան ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ընդլայնման, համապատասխան փաստաթղթի հաստատման ուղղությամբ բանակցությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր