00:00:00

Դուք կապ չունեք Հայաստանի ինքնիշխանության հետ. մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է, ինչը վերջին շրջանում այդքան էլ լավ չի ստացվում. Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին

10:52, 11 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր Ազգային ժողովում միացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մի հատված։

Ըստ ՔՊ-ականի միացրած ձայնագրության՝ լրագրողը հարցնում է՝ կո՞ղմ եք, որ Հայաստանը միանա Միութենական պետությանը, Քոչարյանն էլ պատասխանում է, որ Հայաստանն ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունի։

«Մեծ միավորում տեղավորվելու կարիք...ահա այսպես մեծ միավորում տեղավորվողների ու տեղավորողների այս կույտը փորձում է  իրեն անվանել ՀՀ անկախության ակունքներում կանգնած քաղաքական թիմ ու ՀՀ ինքնիշխանությունը չզիջող թիմ։ Դուք կապ չունեք  Հայաստանի ինքնիշխանության հետ, դուք կապ չունեք ՀՀ անկախության հետ, մաքսիմումը, որ դուք կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է, ինչը վերջին շրջանում այդքան էլ լավ չի ստացվում»,- հայտարարեց Ալեքսանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր