00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի սահմանադրականության հարցը կքննվի սեպտեմբերի 24-ին

12:22, 10 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում կքննվի սեպտեմբերի 24-ին։ Տեղեկությունն Aysor.am-ին հաստատեցին ՍԴ հանրային կապերի բաժնից։

Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին անցած շաբաթ հավանություն տվեց Հայաստանի կառավարությունն, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր