00:00:00

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի․ Արմենուհի Ղազարյանը երդմամբ ստանձնեց մանդատը

06:42, 09 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Արմենուհի Ղազարյանը երդվեց և ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Նա ԱԺ-ում փոխարինելու է մանդատը վայր դրած Գուրգեն Արսենյանին:

Ազգային ժողովի 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի առաջին նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 21 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։ Ավելի ուշ նա նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր