00:00:00

ՏԿԵ նախարարը Տավուշի և Լոռու մարզերում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

15:28, 07 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը:

Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը և այլ պաշտոնյաներ:

Նախարարի առաջին կանգառը եղել է Դիլիջանը:

Սանոսյանը դիտարկել է մայիսյան աղետի ժամանակ փլուզված հենապատի կառուցման ընթացքը, ինչպես նաև Մ8՝ Դիլիջան-Վանաձոր միջպետական ճանապարհի 2 կմ հատվածի շինարարության ընթացքը:

Նախարարը դժգոհել է նշված հատվածում աշխատանքների կատարման տեմպից և հանձնարարել աշխատանքներն ավարտել նվազագույն կարճ ժամկետներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր