00:00:00

«Բեսպրիդել է, կասեցրել են, ասում է փողը կմուծեմ կսարքեմ»․ գիտաշխատողները բողոքում են

12:38, 06 սեպտեմբեր 2024 Տեսանյութեր

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին։ Հիշեցնենք, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26 հասցեում գտնվող ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել:

Կենտրոնի աշխատակիցները բազմիցս դեմ են արտահայտվել այս գործընթացին՝ պնդելով, որ դա կվնասի գիտական կառույցի բնականոն գործունեությանը։

Աշխատակիցները հայտնեցին, որ կա դատարանի և քաղաքապետարանի որոշում, համաձայն, որի շինարարությունը պետք է կասեցվի, սակայն ընկերությունը շարունակում է շինաշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր