00:00:00

Ցանկացած համաձայնություն Հայաստանի գործող իշխանությունների և Ադրբեջանի միջև է՛լ ավելի վտանգավոր է, քան բուն «խաղաղության պայմանագիրը»․ Արմեն Աշոտյան

15:42, 05 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Այսօր կառավարությունը հերթական նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի շարքում  հավանության արժանացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Այն ուղարկվել է  Սահմանադրական դատարան՝  կանոնակարգի դրույթների սահմանադրականության հարցը որոշելու։

Այս առնչությամբ լրագրողները ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին նրա դատական նիստի ավարտին խնդրեցին մեկնաբանությամբ հանդես գալ։

«Ակնհայտ է, որ «խաղաղության պայմանագրից» դուրս ցանկացած համաձայնություն Հայաստանի գործող իշխանությունների և Ադրբեջանի միջև, է՛լ ավելի վտանգավոր է, քան բուն «խաղաղության պայմանագիրը»։

Մենք տեսանք՝ իշխանությունները որոշեցին Արցախի հարցը հանել պայմանագրից՝ Արցախը կորցրինք, որոշեցին դելիմիտացիայի գործընթացը «խաղաղության» գործընթացից դուրս անել՝ Կիրանցի կորուստները շարունակվելու են։ Հիմա խոսում են «Զանգեզուրի միջանցքը» պայմանագրից (եռակողմ համաձայնագրից-խմբ․) հանելու մասին, ինչը նույնպես շատ ավելի վտանգավոր է, քան բուն «խաղաղության պայմանագիրը»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր