00:00:00

Ինչի՞ց եք վախենում, որ չեք բարձրացնում ռազմագերիների հարցը․ լրագրողը՝ Փաշինյանին

13:03, 31 օգոստոս 2024 Տեսանյութեր

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը վերաբերում է նաև գերիների, պատանդների վերադարձին, և շատ դեպքերում, երբ ՌԴ մեր գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության մասին, ինձ համար ցավալի է տեսնել, որ իրենք գերիների, պատանդ պահվող անձանք հարցը շրջանցում են, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գերիների, պատանդ պահվող անձանց հարցը մեզ շատ է մտահոգում և մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ: Ես հասկանում եմ, որ այդ աշխատանքը չի երևում և դա դրա առանձնահատկությունն է:

Նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցավ 32 գերեվարված մեր եղբայրների վերադարձը, նախորդող շրջանում դրա մասին էլի շատ հարցեր էին տալիս, և ես ասում էի, որ կատարվում է աշխատանք և դա ամենօրյա է: Շատ երկար տևեց այդ աշխատանքը, և մարդիկ երբեմն հուսահատվում են ու մտածում, որ ոչինչ տեղի չի ունենում: Սակայն, դա այդպես չէ», - հավելեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր