Խաղաղության գործընթացում մենք մեր բոլոր միջազգային գործընկերների դերակատարությունը գնահատում ենք բարձր, հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՌԴ մասնակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև ավելացրեց, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանի հետ աշխատանքները տեղի են ունենում երկկողմ ձևաչափով .
«Կարող ենք ասել, որ այդ ձևաչափը որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ հաշվի առնելով նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունը, ապրիլի 19-ի հայտարարությունը, երեկ էլ սահամանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը ստորագրվեց: Պետք է կողմնորոշվենք այս հարցում, քանի որ ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձևաչափով և քանի դեռ կարող ենք դրանով առաջ գնալ, ճիշտը դա է։ Ես այդ մասին ուղիղ ու անկեղծ ասել եմ ՌԴ նախագահին՝ մեր վերջին հեռախոսային զրույցի ընթացքում»:
Մանրամասները՝ տեսանյութում։