00:00:00

Ի՞նչ է անում ՀՀ-ն՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարությունների՝ ոչինչ, ծախսում է 40 հազար դոլար՝ Փաշինյանի հեծանվային վոյաժների, խաշլամա փարթիների համար․ Զոհրաբյան

13:56, 29 օգոստոս 2024 Քաղաքականություն

Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ցանկանում ենք, որ մեր փոխարեն անընդհատ խոսեն ՌԴ-ն, դեսպանները, Շառլ Միշելը և այլք, բացի ՀՀ իշխանություններից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

Զոհրաբյանն իրատեսական է համարում Արարատ Միրզոյանի այն կանխատեսումը, թե նոյեմբերին Ադրբեջանը կարող է լայնածավալ պատերազմ հրահրել:

 

«Այո՛, ես կիսում եմ այդ տեսակետը, իսկ ի՞նչ է անում դրա համար Հայաստանի իշխանությունը՝ ոչինչ, երբ Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարում են, որ խաղաղության պայմանագիր չի լինի, մինչև Հայաստանը չփոխի Սահմանադրությունը:

 

Ի՞նչ է անում Հայաստանը դրան հակադարձելու համար՝ ոչինչ, ծախսում է 40 հազար դոլա Նիկոլ Փաշինյանի հեծանվային վոյաժները, խաշլամա փարթիները կազմակերպելու համար:

 

Պետականության չգոյության իրավիճակ է։ Մենք ապրում ենք իներցիոն մի իրավիճակում, որտեղ մեր փոխարեն կայացնում են հակահայ որոշումներ և դրանք այս իշխանությունների բերանով ուտեցնում են ողջ հայ ժողովրդին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր