00:00:00

Փաշինյանը 2018-ին զավթել է գործադիր և օրենսդիր իշխանությունները, 2020-ին զավթեցին ՍԴ-ն ու սկսվեց պատերազմը. Ղազարյան

11:23, 28 օգոստոս 2024 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսին զավթել է գործադիր մարմինը, 2018 թվականին՝ օրենսդիրը, և որպեսզի պատերազմից հետո ունենար պայմանագիր և վավերացներ, իրեն մնում էր ՍԴ-ն զավթել, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

 

«2020 թվականի սեպտեմբերին ավարտվել է ՍԴ-ում իշխանության զավթման գործընթացը և 27-ին սկսվել է պատերազմ: Հրայր Թովմասյանի դեմ արշավը սկսվել է 2019 թվականից, երբ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր: Հիշում եք չէ՞, երբ նա դեռ չէր ընտրվել, հայտարարեց, որ ինքը ՍԴ նախագահ է: Մինչև հիմա այդ մարդը դեռ ստացիոնար զննում չի անցել: Դրանից հետո սկսվեց այդ ամբողջ պրոցեսը: Հրայր Թովմասյանին ասացին, որ հրաժարական տա, նա չտվեց», -ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր