Նորակառույց «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը` պահանջելով թաղամասի մոտ գտնվող ճանապարհներին հետիոտնային անցումներ կառուցել։
Բնակիչների խոսքով՝ թաղամասն արդեն բնակեցվում է, հարակից փողոցներում հետիոտնային անցումներ չկան, իսկ քաղաքապետարանը հստակ չի պատասխանում, թե երբ կլուծի հարցը։
Ակցիա էին անում թաղամասի փոքրիկները` ասֆալտին հետիոտանային անցում նկարելով:
Բնակիչները սկզբի համար կողմ են, որ լինի «զեբրա» ու կանչող լուսացույց, բայց հետո պետք է լինի վերգետնյա կամ ստորգետնյա անցում:
Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանից Irakanum.am–ին հայտնել էին, որ ներկայումս իրականացվում է ուսումնասիրություններ նշված ճանապարհահատվածում երթևեկության անվտանգության բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ նախատեսվում է «Երևան Պարկ»-ին հարակից ճանապարհահատվածում առաջիկա 20 օրվա ընթացքում կազմակերպել հետիոտնային անցում, ինչպես նաև «Վերածնունդ» թաղամասի հարակից ճանապարհահատվածում 7-8 ամսվա ընթացքում կկառուցվի նաև վերգետնյա անցում՝ հետիոտների անվտանգությունն ապահովելու նպատակով»,– ասել էր Հայկ Կոստանյանը, հավելելով, որ նշված փոփոխությունները կիրականցվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղակայմամբ, ինչպես նաև գծանշումներով:
Մանրամասները՝ տեսանյութում։