00:00:00

Մոսկվան պատրաստ է այսուհետ ևս աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման հարցում. Կրեմլ

14:24, 23 օգոստոս 2024 Քաղաքականություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հացը, այդ թվում՝ հաշվի առնելով Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու պետական ​​այցի ընթացքում։

 

Զրույցի ընթացքում Պուտինը Փաշինյանին հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է այսուհետ ևս աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման հարցում, սահմանների սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում, հայտնում են Կրեմլից։

 

Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման ընթացքում հատկապես նշվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր