00:00:00

Ասելիք կամ անելիք ունեք, դուրս եկեք փողոց արեք, մենք էլ ձեզ հետ. Բագրատ Սրբազանը՝ քաղաքական գործիչներին

17:30, 22 օգոստոս 2024 Քաղաքականություն

Հայրական սրտով ասում եմ՝ ասելիք կամ անելիք ունեք, դուրս եկեք փողոց արեք, մենք էլ ձեզ հետ։ Նման կոչով է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը բոլոր քաղաքական գործիչներին:

«Ես հարգում եմ բոլորի խոսքը, բայց դրանց տակ պետք է ճշմարտություն լինի, հատկապես երբ այդ խոսքը կապված է մեր պայքարի ու ինձ հետ։

Մեր պայքարը շատերիդ կենդանություն է տվել, հետևաբար այս պայքարը կարող է շատերիդ թաղել։ Հայրական սրտով ասում եմ՝ ասելիք կամ անելիք ունեք, դուրս եկեք փողոց արեք, մենք էլ ձեզ հետ։

Աշխարհաքաղաքական կենտրոնների գրասենյակներում քարշ մի եկեք, տղերք, մեղք եք, մենք էլ ձեզ հետ։ Ձեզ անգամ դռան շեմի գորգի տեղ չեն ընդունելու։ Եթե մտածողներ կան, որ խոսքն իրենց մասին է՝ այո՛, հենց ձեր մասին է»,- նշել է Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր