Բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝
Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված հայտարարությանը։
Հիշեցնենք՝ Լուկաշենկոն, մասնավորապես, ասել էր․ «Ու՞մ են պետք հայերը՝ բացի մեզնից, ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն»։
«Դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված աղաղակող վիրավորանքները:
Այս բռնապետը դավաճանել է թե՛ բելառուսներին, թե՛ հայերին՝ գործելով Կրեմլի շահերից։ Բելառուսները աջակցում են Հայաստանի բարեկամ ժողովրդին և ձգտում են ամրապնդել մեր կապերը»,- գրել է Տիխանովսկայան՝ X-ի էջում։