00:00:00

Եթե որևէ բանակցությունում հիմք է ընդունվում եռակողմ հայտարարությունը, ապա պետք է խոսվի Արցախի, արցախցիների վերադարձի մասին. Աբրահամյան

07:06, 21 օգոստոս 2024 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ցանկացած հիշատակում պետք է դիտարկվի դրա բոլոր կետերի իրականացման համատեքստում:

 

Երբ ժամանակին Հայաստանի կառավարիչը տարօրինակ շտապողականությամբ այդ փաստաթղթի կապիտուլյացիոն դրույթներն էր կատարում` Արցախի տարբեր շրջաններ հանձնում, դեռ այն ժամանակ կանխատեսվում էր, որ Ադրբեջանն իր մասնաբաժին պարտավորությունները չէր կատարելու:

 

Եթե որևէ բանակցությունում հիմք է ընդունվում եռակողմ հայտարարությունը, ապա այդտեղ հստակ պետք է խոսվի Արցախի, արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության երաշխիքների դրույթների մասին:

 

Հայաստանի իշխանությունը երկիրը վերածել է փորձադաշտի, կենցաղային առևտրի օբյեկտի:

 

Իսկ ինչո՞ւ որևէ դերակատար պետք է քննարկման առարկա դարձնի հայկական շահը, եթե նույնիսկ ՀՀ իշխանությունն իր երկրի շահերից չի գործում:

 

Այս խնդիրը միայն առաջին հայացքից է ՌԴ-ի հետ հարաբերություններում արտացոլվում: Որևէ երկիր այսպիսի իշխանությանը չի´ հարգում, շահերի հետ հաշվի չի´ նստում: 

 

Միայն կօգտագործեն ու կուղարկեն այնտեղ, որտեղ սովորաբար հայտնվում են անպետք ու շարքից հանված իրերը և առարկաները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր