Եվրամիությունը մոտ ապագայում չի կարողանա սեփական բանակ ստեղծել։ Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Դա մեկ գիշերվա ընթացքում տեղի ունեցող գործընթաց չէ։ Բանակով, արժույթով և սահմաններով է որոշվում ինքնիշխանությունը: Մեզ անհրաժեշտ է բանակ ստեղծել, բայց դա անելը շատ դժվար է։ Անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրների միաձայն որոշում», - ասել է նա։