Երևանի Պետական համալսարանը մի շարք քաղաքական գործիչների, որոնք տարիներ շարունակ դասավադել են մայր ԲՈՒՀ–ում տարբեր պատճառներով աշխատանքից ազատել է, նրանց հետ աշխատանքային պայմանագիրը չերկարացնելով։ Մասնավորապես Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով հասարակական գործիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հետ նոր պայմանագիր չի կնքվել, այն պատճառով, որ Գասպարյանը դասերին և քննություններին չի մասնակցել։ Գասպարյանը միայն այս տարի է անցել քաղպայմանագրի ձևաչափի, մինչ այդ եղել է ամբիոնի դասախոս՝ ամբողջական դրույյքաչափով։
Նոր պայմանագիր չի կնքվել նաև ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի հետ։ Նա Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս է եղել ժամավճարային հիմունքներով: Ինչպես Աբրահամ Գասպարյանը, այնպես էլ Մ. Հակոբյանը դասախոսել են ժամավճարային հիմունքներով և ոչ թե աշխատանքից ազատվել են, այլ պարզապես այս տարի դասաժամ չունենալու պատճառով նոր քաղիրավական պայմանագրեր չեն կնքվել։
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանին հատկացվող դրույքաչափը ևս փոխվել է՝ 0.75-ից դառնալով` 0.5: Սա էլ մեզ ասացին, պայմանավորված է այն հանգամանքով, որ կատարվել է ընդհանուր ուսումնական պլանի փոփոխություն, դասընթացների կրկնությունից խուսափելու համար։ Կա նաև այն վարկածը, որ ուսանողների շրջանում է իրականացվել հարցում։ Նույն իրավիճակն է նաև քաղաքական գործիչ Մենուա Սողոմոնյանի պարագայում։ Նրա կողմից դասավանդվող առարկան ուղարկվել է մասնագիտացված ամբիոն։
Իսկ ահա Դավիթ Ափոյանն էլ, ով ասպիրանտության ընթացքում ժամավճարային հիմունքներով սեիմնարավար է եղել ԲՈՒՀ–ում, ասպիրանտուրան ավարտելուց հետո չի պաշտպանել թեկնածուականը ատենախոսությունը, ուստի չի երկարաձգվել աշխատանքային պայմանագիրը։ Նույն իրավիճակն է նաև նախկին ուսխորհրդի նախագահ Ալիկ Սարգսյանի պարագայում: Նկատենք, որ հիշյալ անձինք կատարվածի մասին սովորության համաձայն աղմուկ չեն բարձրացրել։
Ի տարբերություն այս մարդկանց, ընդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներ Ալեն Ղևոնդյանի, Շավարշ Քոչարյանի, Նարեկ Գալստյան, և այլնի դրույքները և ժամավճարները նշանակալի ավելացել են:
Irakanum.am