00:00:00

Հուլիսին կատարված ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 18 մլն դրամ. ԲԸՏՄ

17:05, 19 օգոստոս 2024 Հասարակություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 231 դեպք:

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 

Արձանագրվել է 71 դեպք։

 

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 79 հաշվարկ՝ 116.904.556 ՀՀ դրամի չափով։

 

Հարուցվել է 17 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 24 որոշում, նշանակվել 3.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Կարճվել է 1 վարչական վարույթ:

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

 

Արձանագրվել է 8 դեպք։

 

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 5 հաշվարկ՝ 658.380 ՀՀ դրամի չափով։

 

Հարուցվել է 6 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Կարճվել է 8 վարչական վարույթ:

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

Արձանագրվել է 78 դեպք։

 

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 11 հաշվարկ՝ 12.184.597 ՀՀ դրամի չափով։

 

Հարուցվել է 76 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 39 որոշում, նշանակվել 5.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Կարճվել է 22 վարչական վարույթ:

 

Ընդերքի պահպանության ոլորտ

 

Արձանագրվել է 10 դեպք։

 

Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Պետական փորձաքննություններ

 

Արձանագրվել է 2 դեպք։

 

Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

 

Արձանագրվել է 23 դեպք։

 

Հարուցվել է 23 վարչական վարույթ։

 

Չափագրում

 

Իրականացվել է թվով 15 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի, ավազակոպճագլաքարային խառնուրդի, կավային գրունտի տեղափոխման դեպքերով։

 

Ստուգում

 

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 24 հանձնարարագիր։

 

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 14 հաշվարկ՝ 103.794.480 ՀՀ դրամի չափով։

 

Կայացվել է տույժ նշանակելու մասին 42 որոշում, նշանակվել 6.620.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Գործունեության կասեցում

 

1 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

 

• առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 1։

 

Տրվել է պարտադիր կատարման 10 հանձնարարական՝

 

• վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -6

 

• մթնոլորտային օդի պահպանություն-1,

 

• հողերի օգտագործման և պահպանության -2,

 

• ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 1։

 

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 29 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 4.528.490 ՀՀ դրամ)։

 

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 18.257.136 ՀՀ դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր