Իր կտակի համաձայն՝ Ալեն Դելոնին կհուղարկավորեն Ֆրանսիայում՝ այն վայրում, ուր նա ապրել է և որտեղ ամփոփված են իր շների մարմինները․ այս մասին հաղորդել է BFMTV-ն։
«Ալեն Դելոնին կհուղարկավորեն Լուարե դեպարտամենտում, որտեղ նա ապրել է գրեթե կես դար, խիստ գաղտնիության պայմաններում՝ դերասանի ցանկության համաձայն »,- ասված է հայտարարության մեջ։
Դերասանին կհուղարկավորեն իր 35 շների կողքին։ Իր ողջ կյանքի ընթացքում Դելոնը կենդանիների իրավունքների ակտիվ պաշտպան էր, ուներ ավելի քան 50 շուն: 2018 թվականին Paris Match-ին տված հարցազրույցում նա ասել է, որ եթե ինքը մահանա իր շան Լուբոյից առաջ, ապա անասնաբույժը էֆթանազիայի ենթարկի կենդանուն, որպեսզի նրանք միասին ավետեն հոգիները։ Շունն անկել է տարիներ առաջ։
Դերասանը կտակում նշել է, որ չի ցանկանում վերջին հրաժեշտի ու հանրային հուղարկավորության արարողություն անցկացնեն։ Նա դեմ եղել նման միջոցառումներին։
Չնայած այդ ամենին, գործընկեր դերասանների մասնակցությամբ հրապարակային արարողության անցկացման հնարավորությունը դիտարկվում է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վերջին հարգանքի տուրքը մատուցել Դելոնին, հաղորդում է հեռուստաալիքը։