00:00:00

Արտակարգ դեպք՝ Երևանում․ բերման ենթարկված տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» մարտական ատրճանակ

14:48, 19 օգոստոս 2024 Իրավական

Օգոստոսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արաբկիրի բաժնի և ոստիկանության զորքերի ծառայողները Թբիլիսյան խճուղու 43 հասցեի մոտից ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Արայիկ Մ․-ին, 25-ամյա Գոռ Հ․-ին, Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Ալբերտ Ջ․-ին և 40-ամյա Արսեն Մ․-ին՝ «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Արայիկ Մ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ իր փամփշտատուփով՝ լիցքավորված 6 փամփուշտներով և 1 մլն 77 հազար դրամ։

 

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Արսեն Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր