00:00:00

Մետրոպոլիտենում գիծ է դուրս եկել հիմնովին վերանորոգված 1 շարժակազմ

07:10, 19 օգոստոս 2024 Քաղաքականություն

Մետրոպոլիտենում այսօրվանից գիծ է դուրս եկել հիմնովին վերանորոգված 1 շարժակազմ. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասաց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Նրա խոսքով, հիմնանորոգված շարժակազմը կծառայի մոտ 3 ու կես տարի՝ 380.000 կմ վազքով։

Բաբկեն Սեդրակյանը նաև տեղեկացրեց, որ օգոստոսի 12-ից 18-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 430 հազար 787 ուղևոր: 

«Գիծ է դուրս բերվել 2712 շարժակազմ, որից՝ 593-ը երեք վագոնանի, 1146-ը՝ երկու վագոնանի և 973-ը՝ մեկ վագոնանի»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր