ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է «Երևան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացման մասին, որն առաջին անգամ տեղի կունենա սեպտեմբերի 9-11-ը Երևանում:
Անդրադառնալով համաժողովին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ: Անցկացվելով առաջին անգամ՝ «Երևանի երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային հարցեր, տարբերվող կարծիքներ և համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ՝ ապագան կառուցելով այսօր:»
ՀՀ ԱԳ նախարարի ամբողջական խոսքը https://yerevandialogue.com/announcement-yerevan.../
Համաժողովն անցկացվում է հնդկական առաջատար ուղեղային կենտրոն «Observer Research Foundation»-ի հետ:
Ավելին իմանալու և թարմացումների համար հետևե՛ք սոցիալական հարթակներում համաժողովի օգտահաշիվներին՝ օգտագործելով #YerevanDialogue2024 հեշթեգը: