00:00:00

Պաշտոնական Երևանը ոչ հերքում, ոչ հաստատում է Մակրոնի այցի մասին տեղեկությունը

12:05, 16 օգոստոս 2024 Քաղաքականություն

Պաշտոնական Երևանը ոչ հերքում, ոչ հաստատում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր այցի մասին տեղեկությունը։ Նշենք, որ այդ մասին այսօր տեղեկություն էր տարածվել մամուլում, ավելին՝ «Ժողովուրդ» թերթն անգամ նշել էր, որ այցը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։

 

«Փաստինֆո»-ն փորձեց պաշտոնական աղբյուրներից ճշտել տեղեկությունը։ ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արմեն Խաչատրյանը մեկնաբանության համար ուղղորդեց դեպի ԱԳՆ, իսկ ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Բադալյանն էլ նշեց, որ այդ հարցին անդրադարձ չունեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր