00:00:00

ԱԳՆ-ից ասել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանի ներքին գործն է

17:27, 13 օգոստոս 2024 Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում  կրկնել է իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կքնվի։ Նա նաև ասել է, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանդրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը:

Ալիևի ներկայացուցչի այս հայտարարության վերաբերյալ  Factor.am-ը գրավոր հարցում է  ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Հարցմանն արտգործնախարարությունից պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների  գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր