00:00:00

Անկարայում ԱՄՆ դեսպանը Թուրքիային է կոչ արել ճնշում գործադրել Իրանի վրա

10:25, 13 օգոստոս 2024 Քաղաքականություն

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին և Իսրայելի ու Իրանի միջև առկա լարվածությանը։ Ֆլեյքը տարածաշրջանում աճող լարվածությունը նվազեցնելու կոչով է հանդես եկել։

 

Դեսպանը մասնավորապես նշել է. «Իրանի հետ հարաբերություններ ունեցող բոլոր մեր դաշնակիցներին խնդրում ենք ճնշում գործադրել լարվածությունը թուլացնելու համար ու դա նաև վերաբերում է Թուրքիային»։

 

Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ ամերիկացի դեսպանը կարծիք է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները «հիմա ավելի լավ կետում են, քան եղել են երկար ժամանակ»։

 

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր