Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հերթական մարզային այցով Մասիսի գյուղերում է: Սրբազանի առաջին կանգառը Սայաթ-Նովա գյուղում է, որտեղ նա հանդիպում է ունենում բնակիչների հետ գյուղամեջում: Հաջորդ գյուղը Նիզամին է, որը կայցելի Բագրատ Սրբազանը, այնուհետեւ օրը կամփոփվի Մասիս քաղաքում՝ բնակիչների հետ հանդիպմանը: