Նախորդ տարեվերջին Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում հայտնված Լուսինե Սանոյանը շարունակում է հավակնել Գյումրու քաղաքապետի պաշտոնին։ Irakanum.am–ի աղբյուրները հայտնում են, որ Սանոսյան Լուսինեն, ով Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի զարմուհին է բոլոր տեղերում հայտարարում է, որ շուտով Գյումրու գործող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն կհայտնեն, և ինքը կընտրվի քաղաքապետի պաշտոնում։ Ավելին ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների Սանոսյանը նաև ունի վստահեցում, որ ՔՊ–ականները ևս իր կողմից են, չնայած այն հանգամանքին, որ քաղաքական «ապահարզանի» մեջ են։
Լուսինե Սանոսյանը հիմա էլ քաղաքապետարում հարց լուծող է, նա է որոշում գրեթե բոլոր հարցերը, սկսած կադրայինից, մինչև՝ ամենափոքր։ Ավելին մեզ պատմեցին, որ նա բավականին ակտիվ է նաև սոցիալական ցանցերում և երբ որեէ լուսանկար է հրապարակում, կամ գրառում անում, պարտադիր բոլոր աշխատակիցները պետք է այն «լայքեն», հակառակ դեպքում կարող է աշխատանքից ազատվեն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարածած հայտարարությամբ միակողմանի խզեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։
Սրան հետևել է Գյումրու համայնքապետարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պաշտոնյաների՝ սեփական դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու գործընթացը:
Հավելենք, որ Վարդգես Սամսոնյանը 2021 թ-ի նոյեմբերի 4-ից է ստանձնել Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը։ Հաջորդ ընտրությունները նախատեսված են 2026 թվականին։
Irakanum.am