00:00:00

Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում սահմանամերձ համայնքների բնակչությանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

15:59, 08 օգոստոս 2024 Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ կատարած այցին, կարծիք է հայտնել, որ եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում համայնքի մեկուսացված և խոցելի բնակչությանը։

 

Այս մասին դեսպան Դըկոտինյին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

 

«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է իր պարեկությունն Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։ Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը»,-X-ի իր միկրոբլոգում նշել է դեսպանը՝ շեշտելով, որ ԵՄ առաքելությունը շոշափելի ապացույցն է այն բանի, որ այդ բնակչությունը մոռացված չէ աշխարհի կողմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր