00:00:00

Սենսացիաներ են պտտվում ՀՀ պետական պարտքի շեմի մասին. Ֆինանսների նախարար

12:29, 08 օգոստոս 2024 Քաղաքականություն

Ֆինանսների նախարար Վահե Հովաննիսյանի կարծիքով` սենսացիաներ են պտտվում ՀՀ պետական պարտքի շեմի մասին:

 

«Ամեն տարվա բյուջեով մենք նկարագրում ենք, թե ՀՀ պարտքն ինչպես է փոխվելու, ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու», - կառավարության նիստում ասաց նա:

 

Նախարարի խոսքով` վարկերը, որոնք վերցնում է ՀՀ կառավարությունը, նորություն չեն, նախապես հայտարարվել են, աղբյուրներն էլ հայտնի են:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե այդքան կարևոր չէ պարտքի չափը, ինչքան որ կարևոր է պարտքով ներգրավված միջոցների օգտագործման արդյունավետությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր