00:00:00

ՀՀ-ում զինծառայողների սոցիալական երաշխիքները կտարածվեն նաև ՊՊԾ աշխատողների վրա

11:47, 08 օգոստոս 2024 Քաղաքականություն

ՀՀ-ում զինծառայողների սոցիալական երաշխիքները կգործեն նաև պետական պահպանության ծառայողների դեպքում: «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

Տեխնիկապես օրենքը դադարել է տարածվել պետական պահպանության ծառայության վրա այն բանից հետո, երբ 2023 թ-ին ՊՊԾ-ն հանվեց Ազգային անվտանգության ծառայության կազմից և ձևակերպվեց որպես առանձին գերատեսչություն։ ՊՊԾ-ի նկատմամբ այս կարգավորումը կգործի, եթե ծառայության աշխատակիցները մասնակցեն մարտական գործողություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր