00:00:00

Ամիրբեկովի վտանգավոր հայտարարությունն ու «բեզաչոտնիկ կայֆառիկ» իշխանությունները

16:48, 07 օգոստոս 2024 Տեսանյութեր

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային թղթակից Ջոշուա Կուչերին տված հարցազրույցում նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել: «Այս փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,-Բաքվի անհեթեթ թեզը վերաշրջանառելով՝ կրկնել է Ալիևի հատուկ ներկայացուցիչը։ Նա նշել է, որ դա այս պահին խաղաղ գործընթացի միակ խոչընդոտն է, նաև հավելել, որ այդ հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Irakanum.am–ի հետ զրույցում հայտարարել է, որ ըստ էության ՀՀ իշխանությունները հերթական անգամ կկատարեն Բաքվի պահանջը։ Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել Էլչին Ամիրբեկովի մեկ այլ հայտարարության վրա, նշելով, որ խիստ վտանգավոր իրավիճակում ենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր