00:00:00

Ես չեմ հարցաքննվել, օգնականս էլ ազնիվ մարդ է․ Արտաշատի համայնքապետը՝ կոռուպցիոն բացահայտումների մասին

12:50, 06 օգոստոս 2024 Տեսանյութեր

«Քննություն է գնում, քննությամբ կպարզվի», – Irakanum.am–ի հետ զրույցում ասաց Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, անդրադառնալով համայնքապետարանում կոռուպցիոն բացահայտումներին և կալանավորումներին։ Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Արտաշատ համայնքում կոռուպցիոն գործով 5 անձ է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթն առնչվում է Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերին։

 Քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է նաեւ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի օգնականը՝ Արգամ Հովակիմյանը։

Բայց Կառլեն Մկրտչյանը հայտարարում է, որ իրենց համայնքապետարանում կոռուպցիոն շղթա չի գործում։ «Կոռուպցիոն շղթա մեր մոտ չի գործում, Արտաշատի համայնքապետարանում կոռուպցիա չկա»,– ասաց Մկրտչյանը, հավելելով, որ իրեն հարցաքննության չեն կանչել։ Ամեն դեպքում կատարվածն իրեն մտահոգում է, իսկ կալանավորված օգնականին որակում է որպես ազնիվ, պարկեշտ ու լավ աշխատող։

Հիշեցնենք, որ քրեական վարույթն առնչվում է Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերին։ Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր