22:16:41

Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու 3-րդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց. Ռուստամ Բադասյան

12:16, 01 օգոստոս 2024 Քաղաքականություն

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու 3-րդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

 

Նա նշեց, թե տեղյակ չէ` երբվանից անցակետը պաշտոնապես կգործի:

 

«Քաղաքական որոշում պետք է լինի»,- ասաց Բադասյանը:

 

Հիշեցնենք` վերջերս Մարգարայի անցակետ էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծանոթացել կատարվող աշխատանքներին, իսկ օրեր առաջ այնտեղ շրջայց էին կատարել Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31