00:00:00

«Զվարթնոց»-ում անձնագրերի վերահսկողությունն այլևս չի իրականացվի ռուս սահմանապահների կողմից․ Սիմոնյան

19:57, 31 հուլիս 2024 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը X-ի միկրոբլոգում գրառում է արել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս խաղաղապահների ծառայության ավարտի կապակցությամբ։ 

Հիշեցնենք՝ ռուս սահմանապահները այսօր՝ հուլիսի 31-ին, պաշտոնապես դադարեցրել են ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում։

«2024 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 14:00-ից սկսած, Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անձնագրերի վերահսկողությունն այլևս չի իրականացվի ռուս սահմանապահների կողմից: Հայ սահմանապահներին մաղթում ենք լավ և անվտանգ աշխատանք»,- գրել է Սիմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր