00:00:00

ԱՄՆ-ը դադարեցնում է Վրաստանին օգնությունը՝ «հակաժողովրդավարական գործողությունների համար». պետքարտուղար

18:21, 31 հուլիս 2024 Քաղաքականություն

ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանի կառավարությանը։ Այս մասին հաղորդվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։

«Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններն ու կեղծ հայտարարությունները անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին։ Մինչ մենք այս գործողությունների պատճառով դադարեցնում ենք Վրաստանի կառավարությանը տրամադրվող օգնությունը, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Վրաստանի ժողովրդին օգուտ բերող ծրագրերին և գործողություններին՝ ամրապնդելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, անկախ լրատվամիջոցները և տնտեսական զարգացումը»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր